sigh.
ՀԱՌԱՉԻՒՆ ՀԱՌԱՉՈՒԹԻՒՆ ՀԱՌԱՉՈՒՄՆ. cf. ՀԱՌԱՉ, ՀԱՌԱՉԱՆՔ.
Հանէ ի բերանոյն իբրեւ զծուխ զհաչիւն եւ զհառաչիւն. (Վրդն. սղ.։)
Հառաչութիւնս եւ աղօթս մատուցանեն։ Զնոյն հառաչութիւնս առնել. (Կանոն.։)
Ուժգին արտասուօք եւ հառաչմամբ գտեալ զբժշկութիւն։ Հառաչումն յիս ի ներքս ընթանայ եւ ահրտօսր. (Խոր. ՟Գ. 7. եւ 68։)
Հառաչումն սրտի հեծութեան։ Ի յերգ հառաչման պաղատանաց. (Նար. ՟Է. ՟Ժ՟Բ։)
Հառաչումն կամաւոր ապաշխարութեան. (Մանդ. ՟Ժ՟Թ։)
Ձայնիւ հառաչմամբ պաղատէին առ քեզ գթած. (Շար.)
Կոյսըն մարիամ հանդէպ նստէր ի հառաչման. (Լմբ. տաղ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | հառաչումն | հառաչմունք |
accusatif | հառաչումն | հառաչմունս |
génitif | հառաչման | հառաչմանց |
locatif | հառաչման | հառաչմունս |
datif | հառաչման | հառաչմանց |
ablatif | հառաչմանէ | հառաչմանց |
instrumental | հառաչմամբ | հառաչմամբք |